Խաղաղապահները Լաչինի միջանցքում ապահովում են անվտանգ երթևեկությունն ու մարդկանց տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լաչինի միջանցքով տրանսպորտի երթևեկության և քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: 

«Խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկության և քաղաքացիների տեղաշարժման, սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխման անվտանգությունը, ուղեկցում և ապահովում են վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում են ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման խնդիրներ»,- նշված է հաղորդագրությունում:

Նշվումէ նաև, ոև նոյեմբերի 14-ից ավելի քան 26 հազար փախստական վերադարձել է իր բնակության նախկին վայրեր։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ