Փաշինյանից հրաժարականի մասին գրառում ենք սպասում, այլ տեքստերի վրա թող ժամանակ չկորցնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այն տեսակետին է, որ վարչապետի համար մարդկային կյանքն արժեք չունի, դրա համար էլ ուշադրություն չի դարձրել գերիների խնդրին: 24News-ի հետ զրույցում նա համոզմունք է հայտնում՝ գերիների խնդիրն Ադրբեջանը առուծախի, նոր զիջումների հարց է դարձնելու:

«Անբարոյականություն է պաշտոնի համար շահարկել գերիների հարցը: Փաշինյանը չի կարողանալու լուծել գերիների հարցը: Նա, իմանալով պարտության մասին, զոհեց տղաների կյանքը, այդպես էլ գերիներին է վերաբերվում»,- ընդգծում է պատգամավորը:

Անդրադառնալով վարչապետի՝ համախմբվելու մասին գրառումներին՝ Սամսոնյանը շեշտում է. «Փաշինյանից հրաժարականի մասին գրառում ենք սպասում, այլ տեքստերի վրա թող ժամանակ չկորցնի»

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս