«Էյֆորիկ ինքնիշխանության» տարերքից պետք է դուրս գալ. մտնելու եք հետէյֆորիկ ռեալ դեպրեսիա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

սուրեն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էյֆորիայից դեպրեսիա մեկ քայլ է...

Իշխանափոխությունից հետո շատ էինք լսում «ինքնիշխան» եզրույթը:

Էյֆորիկ հոգեվիճակում շատերին թվաց, թե ինքնիշխանությունը ցանկությունով է ձևավորվում: Եթե ուզում ես լինել ինքնիշխան, վերցնում ու լինում ես:

Չէ՛, ամեն ինչ տենց հեշտ չի: Օրինակ, ռուսական կողմի համար անընդունելի կադրերով Հայաստանի իշխանության «բնակեցումը» մենք որակեցինք որպես մեր «ինքնիշխան» որոշում: Ասում էինք՝ ում ուզում, որտեղ ուզում, նշանակում ենք: Ինքնիշխան որոշումներ ենք կայացնում: Չգիտակցեցինք, որ Ռուսաստանն էլ, Իրանն էլ, Վրաստանն էլ, մյուս երկրներն էլ իրավունք ունեն ինքնիշխան որոշումներ կայացնել, որոնք մեզ համար կարող են չափազանց վտանգավոր լինել: Նույնիսկ հիմա չենք գիտակցում:

Ինքնիշխան պետություն՝ որպես այդպիսին, չկա: Միշտ բոլոր որոշումները կայացնելիս նույնիսկ գերտերությունները հաշվարկում են իրենց դաշնակիցների կամ գործընկերնորի շահերը: Նույնիսկ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարողանում ինքնիշխան որոշում կայացնել և ճանաչել Հայոց Ցեղասխանությունը: Միևնույնն է, նայում է Թուրքիայի կողմ: Կաշկանդված է Թուրքիայով, որքան էլ գիտակցի եղելության իսկությունը:

Այնպես, որ էդ «էյֆորիկ ինքնիշխանության» տարերքից պետք է դուրս գալ գիտկցումով, որ մտնելու եք հետէյֆորիկ ռեալ դեպրեսիա: Իսկ ինքնիշխանությունը «զգացմունքով» չեն ձեռքբերում այլ հաշվարկված ռեալպոլիտիկայով»:

--00—ԼՄ