ՌԴ-ն և Թուրքիան ԼՂ-ում մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News    

մոնիթորինգային

Մոսկվան ու Անկարան Ղարաբաղում միասնական մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին փաստաթուղթ են ստորագրել։  Այս մասին գրել է РИА Новости-ն։

 «Ռուսաստանի և Թուրքիայի միջև Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող դիտարկման կենտրոն ստեղծելու և գործարկելու վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են, ստորագրվել է համաձայնագիր»,-ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Կողմերն այժմ պատրաստվում են սկսել աշխատանքները։

 --00—ՄՀ