ՌԴ-ում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերն անցել են 2 միլիոն 320 հազարը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News    

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 569 մարդ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 40 464 մարդ։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 26 402-ով՝ հասնելով 2 322 056-ի:

Մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 24 763-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1 803 467 մարդ։ 

 --00—ՄՀ