Կրեմլում չեն մեկնաբանում Ալիևի հայտարարությունը՝ ԼՂ-ում նոր միջանցք ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Կրեմլ

Կրեմլում չեն մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում նոր միջանցքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Միևնույն ժամանակ, Կրեմլում հայտնում են, որ տրանսպորտային հարցերը նախագահների օրակարգում են:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջարկում է Լաչին քաղաքը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը և Լաչինի միջանցքի փոխարեն ստեղծել նոր միջանցք Հայաստանի ու Ղարաբաղի միջև:

--00--ԱԹ