Բերման է ենթարկվել ակցիայի 35 մասնակից. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ակցիա

Երևանում այսօր ընթացող անհնազանդության ակցիայի մասնակիցներին ոստիկանները սկսել են բերման ենթարկել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 24News-ին հայտնեցին, որ բերման է ենթարկվել 35 անձ:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ակցիայի մասնակիցները «բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»։ 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս