Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News    

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ։ Փաշինյանի որոշման տեքստը հրապարակվել է կառավարության կայքում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Սյունիքի մարզ: Գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– նշված է որոշման տեքստում:

Հարությունյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետին։

--00--ԱՀ