Աֆեյանի «Moderna»-ն մինչև տարեվերջ կսկսի Covid-19-ի պատվաստանյութի մատակարարումը Սինգապուր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News    

․

Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությանը մտադիր է մինչև տարեվերջ սկսել Covid-19-ի սեփական պատվաստանյութի մատակարարումը Սինգապուր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը:

«Ակնկալում ենք, որ մատակարարումը կսկսենք արդեն դեկտեմբեր ամսին»,- նշել է Բանսելը:

Դեռ չի նշվում, թե որքան է կազմելու Սինգապուր ուղարկվող պատվաստանյութերի խմբաքանակը:

Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:

--00--ԱՀ