Այսօրվանից Փաշինյանի հրաժարականը պահանջելը հեշտացավ․ Սմբատ Գոգյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News    

Գոգյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօրվանից Փաշինյանի հրաժարականը պահանջելը հեշտացավ, քանի որ կապիտուլացիոն պայմանագրի կետերը չեղարկելու խոստում տալու կարիք էլ չկա։ Հրաժարական պահանջող ոչ մի ուժ այս հարցում լուրջ ասելիք չուներ: Նույն կերպ քարոզարշավների ժամանակ Արցախի հարցը, որը Հայաստանի համար ամենակարևոր հարցն է, գրեթե բոլորի կողմից շրջանցվում էր։

Մի շաբաթ էլ անբովանդակ հարայհրոցի կլինի ու հետո նոր կսկսեն լուրջ գործընթացները։ Կամ էլ հարայհրոցը դեռ երկար կշարունակվի։ Որքան շուտ լրջանանք, այնքան քիչ անլուծելի կլինեն խնդիրները»։

--00--ԱՀ