Աշխարհում վարակվածների թիվը 64,1 միլիոն է, որից 1,4 մլնն մահացել է, 44 մլնն՝ ապաքինվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

աշխարհ կորոնա կովիդ

Դեկտեմբերի 2-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 64,194,823 է, որից 1,486,830-ը մահացել է, 44,442,306-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 18,265,687 է, որից 106,065 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 14,108,490 վարակման դեպք, որից 276,976-ը մահացել է, 8,333,018-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 5,498,496 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 9,499,710 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 6,388,526 վարակակիր, չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 2,322,056 վարակակիր, հինգերորդում Ֆրանսիան է՝ 2,230,571վարակակիր:

Հայաստանը ցանկում 53-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 135,967 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 14-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 975,951 է: Թուրքիան ցանկում 18-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 668,957 է: Ադրբեջանը ցանկում 57-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 125,602 է, իսկ Վրաստանը՝ 50-րդը, վարակակիրների ընդհանուր թիվը 139,343 է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ