ԼՂ-ում ավելի քան 34 հա տարածք է ականազերծվել և մոտ 12 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ռուս խաղաղ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում: Վերջին 1 օրում պայթուցիկ սարքերից մաքրվել է Ստեփանակերտի 10 միջնակարգ դպրոցի տարածքը: Առաջիկայում կբացվեն նաև մյուս ուսհաստատությունները:

Ըստ աղբյուրի՝ պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետներն օգնել են նաև վերականգնել էլեկտրաէներգիան և ջերմամատակարարումը:

ՌԴ ՊՆ-ի տվյալների համաձայն՝ ԼՂ-ում ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթուցիկ նյութ:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ