Ալեքսեյ Սանդիկովն ընտրվեց տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

քաղաքական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։ 

Հանձնաժողովի նիստի ժամանակ նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունն առաջարկել է նաև քաղաքական մեծամասնությունը։

Հանձնաժողովի նախագահները միաձայն կողմ քվեարկեցին Ալեքսեյ Սանդիկովին. «Պարոն Սանդիկովն այս պահից հանդիսանում է հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հուսանք, որ մեր երկիրը դուրս կգա այս վիճակից։ Ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այս պահին քաղաքական քննարկում չենք անում»,-նշեց Միքայել Մելքումյանը։

--0--ԿԿ