Արցախի բնակավայրերում և հարակից անտառներում ԱԻ սակրավորները շարունակում են ականազերծումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

սակրավոր

Ռազմագործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման և դրանց վնասազերծման աշխատանքները:

Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով սակրավորներն իրենց աշխատանքը կատարում են նախ, բնակելի տների, թաղամասերի և հանրային նշանակության ենթակառուցվածքների հարակից տարածքներում: Արվում է հնարավորը, որպեսզի օր առաջ ապահով ու անվտանգ լինեն Արցախի բալոր շրջանները:

Նշենք, որ մինչ այսօր քաղաքացիական բնակչության շրջանում, չպայթած ռումբերից կամ այլ զինատեսակներից բարեբախտաբար դեպքեր չեն արձանագրվել:

--00—ԼՄ