Գագիկ Խաչատրյանի գործով նիստը չի կայացել. առողջական խնդիրների պատճառով նա չէր եկել դատարան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

գագիկ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում,  դատավոր Արթուր Մկրտչյանի նախագայությամբ, ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ Գագիկ Խաչատրյանը նիստին ներկա չէր։ Բացակայության պատճառը առողջական վիճակն է, այդ մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«1 տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ միայն բացասական դինամիկա տեղի ունենա։ Այսինքն՝ այն, որ բուժման կարիք ուներ, ու թույլ չէին տալիս, վիրահատության կարիք ուներ, թույլ չէին տալիս, հասավ խնդիրը նրան, որ նույն դիրքում երկարաժամկետ նստելուց ուժեղ ցավեր են առաջանում, ինչն անհնարին է դարձնում նիստին մասնակցությունը»,- ասել է պաշտպանը և հավելել, որ դատարանին են ներկայացրել բժշկական փաստաթուղթ, ըստ որի՝ հաստատվում է Գագիկ Խաչատրյանի առողջության բացասական դինամիկան։

Երեմ Սարգսյանը նաև հայտնել է, որ միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով դատարանից թույլ տալ Խաչատրյանին Գերմանիա մեկնել և բուժում ստանալ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե Հայաստանում հնարավոր է պատշաճ բուժօգնություն ստանալ: Սակայն, ըստ պաշտպանի, դա հնարավոր չէ, քանի որ Գագիկ Խաչատրյանը բուժում է ստանում է տանը: Բժիշկների կողմից կատարված կոնսիլիումով է արձանագրվել, որ հնարավոր չէ ստացիոնար բուժում իրականացնել։

--00—ԼՄ