Որոշումները ցավոտ էին, բայց անհրաժեշտ, պահանջում էին տղամարդկություն․ Պուտինը՝ Փաշինյանին

ասդադ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց` Հայաստանը, հայ ժողովուրդն իրենց պատմության մի բարդ շրջան են անցնում: 

«ՀՀ ղեկավարությունը, կառավարությունը ստիպված էին շատ բարդ, բայց ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել, դրանք ցավոտ էին, սակայն, կրկնում եմ, անհրաժեշտ էին  և պահանջում էին և մեծ անձնական խիզախություն»,- ասաց նա:

Պուտինի խոսքով` այս հանդիպմանը ներկա գործիչներից յուրաքանչյուրը հասկանում է նման որոշումների կայացման պատասխանատվությունը: ՌԴ նախագահը, խոսելով ՀՀ վարչապետի մասին, նշեց` վերջինս նման պատասխանատվություն վերցրեց:

«Մեր խնդիրն է այժմ սատարել թե վարչապետին, թե նրա թիմին՝ երկրում խաղաղ կյանքի վերականգնման և բոլոր ընդունված որոշումների կայացման, կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու հարցում»,- ասաց ՌԴ նախագահը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս