Վահե Սարուխանյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 18-րդ հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 2, 24News

Thumbnail

Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռուսաստանաբնակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը հաղթել է ֆիլիպինցի Ադոնես Ագուելոյին: Սա Վահե Սարուխանյանի 18-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ կարիերայում: Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը:

Thumbnail

Վահեն հաղթող է ճանաչվել մրցավարների միաձայն որոշմամբ: Այս հաղթանակի շնորհիվ ագզությամբ հայ բռնցքամարտիկն ապահովել է իր մասնակցությունը Սուպեր-ութնյակի մրցաշարին թեթև քաշային կարգում, որտեղ նրա մրցակիցը կլինի Պավել Մալիկովը:

Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջում նաև նշվում է, որ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը շարունակում են նախապատրաստվել առաջիկա մենամարտերին, որոնք տեղի կունենան դեկտեմբերին։