Մանե Թանդիլյանը նշանակվեց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն, Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Նույն օրը նախագահի մեկ այլ հրամանագրով Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ առթիվ ընդունել է Մանե Թանդիլյանին և նախանշել ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվելիք ծրագրերը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նորանշանակ նախարարին ցուցաբերած պատրաստակամության և հետպատերազմական ծանր ժամակաշրջանում աշխատանքի առաջարկն ընդունելու համար:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը նախքան պատերազմը վայր էր դրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մանդատը, դուրս էր եկել կուսակցությունից և տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով մեկնում է արտերկիր բուժման: Սակայն դեկտեմբերի 1-ին գրառում է արել՝ տեղեկացնելով, որ պատերազմից հետո ցանկություն է հայտնել՝ տեղափոխվելու Արցախ և այդ համատեքստում ընդունել է Արցախի նախագահի՝ նախարար նշանակվելու առաջարկը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս