Քննարկվում է ՀԱՊԿ երկրներում «Սպուտնիկ V» պատվաստանյութը արտադրելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

կորոնավիրուս

Ներկայումս քննարկվում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ մատակարարելու և այդ երկրներում այն այն համատեղ արտադրելու հնարավորության հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստում` տեսակոնֆերանսի ռեժիմով:

«Ներկայումս քննարկվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ անդամ պետություններին մատակարարելու հարցը և ձեր երկրներում դրա հնարավոր համատեղ արտադրության հարցեր», - ասել է Պուտինը՝ դիմելով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին:

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև ռուսական երկու այլ պատվաստանյութերին, այդ թվում ՝ ЭпиВакКороны պատվաստանյութին, որը նույնպես անցել է գրանցման գործընթացը:

--0--ԿԿ