Դատաբժշկական փորձաքննություն է անցել 2718 զինծառայողի դի, զոհերի հրապարակված թիվը 1746 է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2718 զոհված զինծառայողի մարմին: Այդ մասին «Արմենպրես» լրատվական ծառայության հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նշենք, որ մինչ այս պահը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչհրապարակել է hայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն: Այսօր հրապարակվել է 34 զոհված զինծառայողի անուն:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս