Դեռ չգիտենք, թե էլ ինչ է խոստացել վարչապետի աթոռին կառչածը․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News    

Տիգրան Աբրահամյան

Տեսնես Փաշինյանն ում և ինչ է խոստացել, որ կողքից անընդհատ խրախուսում են, մեջքին տմտմցնում, շոյում, բայց անընդհատ շեշտում, որ ստանձնած պարտավորությունները պետք է ավարտին հասցնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

«Չնայած այնպիսի կարգավիճակում է արդեն, որ ինչ էլ ասեն լուռ կատարելու է՝ ճարն ինչ։
Հարցն այն է, որ ինչ էլ լինում է, ցավոք, բացառապես հայության շահերի դեմ է լինում և դեռ չգիտենք, թե էլ ինչ է խոստացել վարչապետի աթոռին կառչածն ու դա մեր ժողովրդի համար ինչ գին կունենա»,-գրել է փորձագետը:

  
--00—ՄՀ