Իսպանիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար ներպետական ընթացակարգերը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ՀՀ-ԵՄ

Իսպանիան ավարտել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«2020թ. նոյեմբերի 30-ին Իսպանիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- նշված է էջում:

--00--ԱԹ