Գյումրու «Շիրակ» օդանավակայանում տեղակայվել են կորոնավիրուսի նմուշառման կետեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Գյումրու «Շիրակ» օդանավակայանով ՀՀ մուտք գործող անձինք ևս պարտադիր պետք է թեստ հանձնեն օդանավակայանում տեղակայված Կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման կետերում, եթե վերջիններիս մոտ առկա չէ առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական COVID-19 թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր:

Նշենք նաև, որ COVID-19 համաճարակով պայմանավորված, «Շիրակ» օդանավակայանում հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով փակցվել են հատուկ գծանշաններ ու ցուցանակներ, տեղադրվել են պաշտպանիչ բաժանարարներ ուղևորների և աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար, տեղադրվել են ձեռքերի ախտահանման համար անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ, իրականացվում է ուղևորների ջերմաչափում»:

--00—ԼՄ