Եթե մեր զինվորներից մեկը ողջ տուն գա, կաղոթեմ Ձեզ համար. Լուիզա Ղամբարյանը՝ ՌԴ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ղամբարյան

ՀՀ վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանն Ինստագրամյան էջում՝ սթորի բաժնում, գրառում է կատարել՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, խոնարհումս Ձեզ: Եթե մեր զինվորներից թեկուզ մեկը ողջ տուն հասնի, ապա իմացեք՝ ես իմ ողջ կյանքում կաղոթեմ Ձեր առողջության համար: Շնորհակալություն Ձեզ»,- գրել է նա:

--00--ԱԹ