ԱԳ նախարարն ու ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել է հայ գերիների և դիերի փոխանակման հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։

Հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցը: Այս առնչությամբ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ համատեղել ջանքերը նշված առաջնային խնդիրներին հրատապ և լիարժեք լուծում տալու գործում:

ՀՀ ԱԳ նախարարն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վրա:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժաի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բկաչությանը հրատապ օգնության: Արա Այվազյանը բարձր է գնահատել այս ուղղությամբ գործադրվող ԿԽՄԿ ջանքերը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակել սերտորեն համագործակցել հումանիտար արձագանքումն առավել արդյունավետ դարձնելու համար:

--00--ԱՀ