Ընդդիմությունը վարչապետին ասել է ստորագրի «Լավրովի պլանը», նա ասել է՝ մինչև վերջ կկռենք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Պատերազմի օրերին իրավիճակի լուծման միակ տարբերակը, որն առաջարկվել է ընդդիմությանը, եղել է «լավրովյան պլանը»։ Հոկտեմբերի 19-ին ընդդիմությունն ասել է՝ համաձայնվիր դրան, գնա և ստորագրիր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Գիտակցելով այն իրականությունը, որում մենք էինք՝ պարտվում եք, տարածքներ կորցնում, զոհեր տալիս, դեռ առաջին հանդիպմանը՝  հոկտեմբերի 11-ին Մարուքյանը հորդորել է՝ գնալ Մոսկվա և օր առաջ կանգնեցնել պատերազմը։ Այդ ժամանակ վարչապետը հայտարարել է, որ մենք պետք է մինչև վերջ կռվենք՝ թեև իմանալով, որ մենք կորուստներ ենք կրում, անհամաչափ ուժ է։

Սկսել բանակցությունները, գնալ ՌԴ, հանդիպել Պուտինին և տեղում քննարկել որոշ տարբերակներ։ Եթե ի վերջո «լավրովյան պալանը» պետք է կյանքի կոչվի, մենք ամսի 11-ից դա առաջարկում  էինք՝ հասկանալով, թե ինչ է մեզ սպասվում։ Նույնիսկ ամսի 19-ի հանդիպմանը ընդդիմությունն ասել է՝ գնա և ստորագրիր պլանը, համաձայնիր դրան։ Վարչապետը, կարծես, համաձայնություն էր տվել, բայց հետո Պուտինից իմացանք, որ հրաժարվել է»,-նշել է Գորգիսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ