Բելգիայի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը դատապարտում է Արցախի դեմ ագրեսիան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News

Բելգիա

Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Բանաձևը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը և ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող անկախ մեխանիզմներ՝ հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները հայտնաբերելու համար:

Բանաձևում մտահոգություն է հայտնվում նաև Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի և շարունակվող անկայունության վերաբերյալ:

--00--ԱԹ