Փաշինյանը կաշկանդված է Ալիևից, վտանգված է նաև ՀՀ ինքնիշխանությունը․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Փաշինյանն ի վիճակի չէ ներկայացնել մեր երկրի շահերը։ Մենք իհարկե չգիտենք՝ ինչ է եղել մինչպատերազմական վիճակը Փաշինյան-Ալիև կոնտակտի ընթացքում։ Հիշո՞ւմ եք՝ ինչ-որ պատմություններ դուրս սպրդեցին, իրականում չգիտենք՝ ինչ է եղել այն ժամանակ, բայց Նիկոլ Փաշինյանն ակնհայտ կաշկանդվածություն ունի Ալիևից, և այսօր նա առնվազն պետք է հեռանա, հենց իր և մեր ապագայի համար»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Մեր երկրի ինքնիշխանությունն այս վերջին զարգացումների հետևանքով շատ է տուժել, մի բան,որի մասին հենց ինքը՝ Փաշինյանն էր խոսում նախկինում՝ անխնա քննադատելով այս հարցում նախորդ իշխանություններին, բայց այսօր ՀՀ ինքնիշխանությունն ամենաշատը տուժեց իր սխալ քաղաքականության արդյունքում»,- ասել է բանախոսը:

Զոհրաբյանն անդրադարձել է թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ