Շուշին ընկել է դավաճանությամբ, թշնամին քաղաք է մտել հայկական համազգեստով և անձնագրերով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը վստահ է՝ պատերազմը կանխարգելելու մի քանի միջոցներ կային։

Ըստ նրա՝ մինչև պատերազմը պետք է Հայաստանը նախահարձակ լիներ ու հարվածեր ադրբեջանական զինուժին, քաղաքացիական ու ռազմական նշանակության ենթակառուցվածքներին, քաղաքներին, այդ թվում ՝ Բաքվին։

«Թող Հայաստանը խփեր, ի՞նչ կլիներ։ Ենթակառույցներին այնպիսի հարված կարելի էր հասցնել, որ Ադրբեջանը երկար ժամանակ խելքի չէր գա։ Մեր զինատեսակները թույլ տալիս էին մեզ  հարվածել անգամ Բաքվին։ Նավթամուղներին, գազամուղներին, Մինգեչաուրի ջրամբարին հարվածելով կարելի էր կանխել պատերազմը»,- ասել է նա։

Խոսելով Շուշիի անկման մասին՝ ռազմական փորձագետը կարծիք է հայտնել, որ այստեղ բազում հարցականներ կան, անգամ ասում են, որ ադրբեջանական զինուժ է մտել հայկական համազգեստներով ու անձնագրերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ