Լավրով Բայրամովի հետ քննարկել է ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

--00--ԱՀ