1 օրում ռուս սակրավորները Ստեփանակերտի հարավում վնասազերծել են մոտ 100 պայթուցիկ առարկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են ականազերծել սոցիալական օբյեկտները: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

1 օրում սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են մոտ 100 պայթուցիկ առարկա Ստեփանակերտի հարավային ծայրամասում:

նկար

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 38 հա տեղանք և շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են շուրջ 1100 պայթուցիկ օբյեկտներ:

նկար

--00—ԼՄ