Մահացել է վաստակավոր ավիատոր Դմիտրի Ադբաշյանը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

1

Մահացել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը։

Դմիտրի Ադբաշյանը 82 տարեկան էր։  

«Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Ադբաշյանը եղել է Խորհրդային Միության վաստակավոր օդաչու, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

--00—ՄՀ