Իրական իշխանությունը դրսում է, փողոցում. դրսի ուժերը պիտի որոշեն՝ ով է հաջորդ իշխանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

տաշիր

Հայաստանում տիրող իրավիճակի և ներքաղաքական հնարավոր զարգացումների, ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված հրաժարականի պահանջի մասին 168.am-ը որոշ հարցեր է ուղղել «Տաշիր գրուպի» համասեփականատեր Կարեն Կարապետյանին:

«Եթե հիշում եք, 2018 թվականին, լինելով իշխանության մեջ, ասել էի՝ իրական իշխանությունը դրսում է, փողոցում է, և դրսում գտնվող ուժերն էլ պետք է որոշեն, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը: Այսօր էլ նույն մոտեցումն է. իշխանությունը փողոցում է և իշխանությունից դուրս ուժերն էլ պետք է որոշեն՝ ով է լինելու հաջորդ իշխանությունը, վարչապետի թեկնածուն: 2018-ին մարդիկ ըմբռնումով ընդունեցին այդ փաստը և անցնցում հեռացան իշխանությունից: Նույնը հիմա պետք է լինի:

Առհասարակ պետք է մեր երկրում քաղաքական մշակույթ ձևավորվի և այն ուժերը, որոնք կորցնում են հանրային վստահությունը, այն է՝ ռեալ իշխանությունը, պետք է իշխանությունը անցնցում հանձնեն հաջորդ ուժերին և հեռանան: Չպետք է երկիրը և ժողովրդին նոր փորձությունների տանել: Բազմաթիվ փորձություններ ենք անցել, բավակա՛ն է»,-ասել է Կարեն Կարապետյանը:

168.am-ի հարցին՝ ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Այդ հարցում խիստ սուբյեկտիվ կարող է լինել, այնպես որ, հենց դրսում գտնվող ուժերն իրենք թող որոշեն՝ ում դեմքով են ներկայանում որպես իշխանություն»:

--00—ԼՄ