Ղարաբաղում ՌԴ ռազմաբազան կամրապնդի անվտանգությունը․ Դավիթ Բաբայանը՝ РИА Новости-ին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կնպաստեր երկարաժամկետ հեռանկարում ԼՂ տարածքում անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է  ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Որպես այս երկրի փորձագետ, քաղաքացի և քաղաքական գործիչ՝ գտնում եմ, որ այստեղ ՌԴ բազա ունենալը շատ լավ կլիներ: Ինքներդ դատեք։  Ռուսաստանը շատ հզոր աշխարհաքաղաքական ներուժ ունի, և ի՞նչ կլինի, եթե Թուրքիան Ադրբեջանին ագրեսիայի դրդի, եթե գորհայինները դուրս գան Թուրքիայի ենթակայությունից և որոշեն այստեղ ինչ-որ բան անել: Այդ դեպքում նրանք կարող են միտումնավոր փորձել հարվածել Ռուսաստանի հեղինակությանը, էլ չեմ խոսում անվտանգության տեսանկյունից մեզ շատ վատ իրավիճակում դնելու մասին»,-ասել է Բաբայանը:

Այս առնչությամբ, ըստ Բաբայանի՝ տեղին քայլ կլիներ ԼՂ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայումը:

«Համենայնդեպս, դա շատ ավելի կամրապնդեր այստեղ անվտանգությունն ու կայունությունը, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում»,-եզրափակել է քաղաքագետը։

 --00—ՄՀ