Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերականգնվել է կապը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

հասարակական

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերջապես վերականգնվեց կապը: Գործընթացն իրականացվեց ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ: Իսկ Հանրապետության նախագահի՝ այսօր արած հայտարարության համաձայն՝ տարեսկզբին Արցախ մուտք կգործեն ՀՀ կապի օպերատորները և առանց ռոումնիգի, նույն որակի ու գնի ծառայություններ կմատուցեն»:

--0--ԿԿ