Նախագահը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի հետ, վերահաստատել հրաժարական տալու պահանջը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել էին Արցախի շուրջ վերջին զարգացումները և Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման մասնակիցներից հասարակական գործիչ Սեյրան Բաղդասարյանը նշում է, որ եղել է բաց ու անկեղծ քննարկում. «Հանրապետության նախագահի իստիտուտն այսօր գործող միակ պետական ինստիտուտն է, որը հստակ դիրքորոշում է հայտնել վերջին իրադարձությունների հետ կապված:

Շատ կարևոր է, որ մենք աջակցենք Հանրապետության նախագահին իր նախաձեռնություններում: Դա բխում է ոչ թե իր, այլ մեր բոլորի, ՀՀ բոլոր քաղաքացիների, բոլոր հայերի շահերից, որպեսզի ունենանք կայուն պետություն, և քայլեր ձեռնարկվեն պետությունն այս ծանր ու դժվարին վիճակից դուրս բերելու ուղղությամբ»:

--00—ԼՄ