Վարչապետը ՍԴ նախագահի հետ զրուցել է դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News  

Նիկոլ ՍԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ:

Վարչապետը շնորհավորել է պարոն Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում:

Վարչապետը խոսել է կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին եւ նշել, որ կարևորում է նաև ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում` իր լիազորությունների շրջանակում։

--00--ԱԹ