Դոլարի, եվրոյի, ռուբլու, ֆունտի փոխարժեքները շարունակում են աճել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի համաձայն՝ դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 3-ին կազմել է 510.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.86 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 617.61 դրամ՝ աճելով 3.84 դրամով:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 683.40 դրամ՝ աճելով 4.11 դրամով:

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.79 դրամ՝ աճելով 0.06 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  393.2 դրամ, ոսկի՝ 29,884.95 դրամ, պլատին՝ 16,560.85 դրամ:

--00—ԼՄ