Եռաբլուրում ծառատնկման ակտիվ աշխատանքներ են ընթանում. Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

եռաբլուր

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերջին օրերին Եռաբլուրում ակտիվ աշխատանքներ է տանում։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի, բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում, հատվել է 25 անկենսունակ ծառ:

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։

Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին»,-  գրել է նա:

 --00—ՄՀ