Թումանյան փողոցում աշնանային էտ է. Կենտրոն վարչական շրջանում ընդհանուր 170 ծառ կէտվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընթանում են աշնանային էտի աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

«Աշնանային էտն ամբողջ ծավալով շարունակվում է, այս պահին աշխատանքներն իրականացվում են Թումանյան փողոցում։ Ընդհանուր մոտ 170 ծառ կէտվի միայն Կենտրոն վարչական շրջանում»,- տեղեկացնում է ՀՈԱԿ-ը:

--00—ԼՄ