Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Սուրեն Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեռևս հուլիս ամսին նշել էի, որ պատմության մեջ ամենից հակահայկական բանաձևն է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում: Խոսքը գնում էր 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթուլատրելի հակահայկական ձևակերպումների մասին: Ուրախ եմ տեղեկացնել, որ հայկական լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից: Ավելին, շրջանառության մեջ կան հակաթուրքական և հակաադրբեջանական նախագծեր:

Հ.Գ. Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք»:

--00--ԱԹ