Ստեփանակերտում տեղի կունենա չպայթած զինամթերքի վնասազերծում

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ԱՀ ԱԻՊԾ

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է.

«Այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում:

Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:

Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»:

--00--ԱԹ