Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի ծայրամասերը. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

ՌԴ ՊՆ-ի միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտի հարավային ծայրամասերը: Տեղանքի ինժեներա-սակրավորական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք:

Պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տեղափոխել, ոչնչացվում է տեղում անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ ինժեներական ստորաբաժանումներն Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ականազերծել են ավելի քան 45 հեկտար տարածք, 14 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 1120 պայթյունավտանգ առարկա:

--00—ԼՄ