Էրդողանն ու Ռոհանին քննարկել են ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Էրդողան Ռոհանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին դեկտեմբերի 4-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է «Հյուրիեթ»-ը: Նախագահները քննարկել են ԼՂ հարցը:

Էրդողանը կարևորել է տարածաշրջանում ահաբեկիչների ազդեցության տարածման և դրանից բխող խնդիրիների կանխման անհրաժեշտությունը։ 

Նախագահները քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները և օրակարգային մի շարք այլ հարցեր: