«Թույլ չենք տա՝ խաղաղ ապրեն Գերմանիայում». «Գորշ գայլերը» սպառնում են հայերին․ «Die Welt»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Գերմանիայում աջ ծայրահեղականները սպանության սպառնալիքով նամակներ են ուղարկում հայերին ու նրանց երեխաներին։ Այս մասին գրում է գերմանական Die Welt-ը:

Ըստ աղբյուրի՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նոր թափով բորբոքել է թուրքական «Գորշ գայլերի» ատելությունը հայերի նկատմամբ: Գերմանաբնակ հայերօգնություն են խնդրում գերմանացի քաղաքական գործիչներից:

Die Welt պարբերականը հրապարակել է Գերմանիայի հայկական եկեղեցու եպիսկոպոս Սերովպե Իսախանյանի՝ նոյեմբերի 9-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլին, ինչպես նաև դաշնային այլ նահանգների իր գործընկերներին ուղղված հրատապ նամակը:

«Թուրք-ադրբեջանական ծայրահեղ ազգայնական շրջանակները փորձում են, ռազմական սրացումը պատրվակ դարձնելով, հակամարտությունը Եվրոպա տեղափոխել՝ սոցցանցերում թշնամական հակահայկական արշավներ իրականացնելով և  իրենց համախոհներին տեղի հայերի դեմ տրամադրելով...

...Մենք աջակցում ենք մեր անդրբեջանցի եղբայրներին, և թույլ չենք տա, որ անհավատ հայ շները խաղաղ ապրեն Գերմանիայում»,-նշվում է նամակում։

--00—ԼՄ