«Լուսավոր Հայաստան»-ը լսումներ կանցկացնի` քննարկելու ստեղծված իրավիճակից ելքերը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ԼՀԿ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու համար անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։

Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 07-ին, առավոտյան 11։00, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում՝ հետևյալ ընթացակարգով և օրակարգով՝

- Հիմնական զեկույց՝ մինչև 15 րոպե.

- Հարցեր հիմնական զեկուցողին՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե.

- Պատասխաններ՝ յուրաքանչյուրը մինչև 2 րոպե.

- ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 5 րոպե.

- Լսումներին գրանցված անձանց ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 3 րոպե.

- Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ՝ մինչև 15 րոպե»:

--00--ԱԹ