ԱԻՆ-ը շչակների համալրում է իրականացնում, պատշաճ վիճակի բերում ապաստարանները

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Փամբուխչյան

ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պատերազմական գործողությունների և հաջորդող շրջանում ԱԻՆ աշխատանքին: Նա ընդգծեց` ԱԻՆ աշխատանքը հագեցած է եղել, աշխատակիցները մասնակցել են նաև մարդասիրական օգնության պահեստավորմանը, տեսակավորմանն ու բաշխմանը:

Փամբուխչյանը նշեց՝ ԱԻ աշխատակիցները Արցախում մասնակցել են հրդեհների մարմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, նաև վիրավորների և զոհվածների մարմինների դուրսբերմանը: 

ԱԻՆ ներկա աշխատանքներին անդրադառնալով` փոխնախարարն ընդգծեց` իրականացվում են շչակների համալրման, ժամանակավոր ապաստարանները պատշաճ վիճակի բերելու գործողություններ:

--00--ԱԹ