Դատախազությունը բողոք է ներկայացրել Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

հասարակական

Հենց նոր տեղեկացա, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել վստահորդիս՝ Միհրան Տարոնի Հակոբյանի ապօրինի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը.

«Ու էն պայմաններում, որ վերջինիս ձերբակալելու ուղղակի օրենսդրական արգելք կար...

էն ո՞նց էիք երգում, է, ձեր կամքը քարից էլ ամուր է, ձեր հոգին հանձնվել չգիտի»:

--0--ԿԿ