Գոնե կարողանայիք թաքցնել, որ սարսափում եք Գագիկ Ծառուկյանից. ԲՀԿ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Իվետա

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես և ակնկալվում էր, վաղը՝ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից անմիջապես առաջ, ԱԱԾ-ն որդեգրած զավեշտալի գործելաոճին հավատարիմ Գագիկ Ծառուկյանին հրավիրել է լրացուցիչ հարցաքննության: Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով է լինո՞ւմ:

Ախր գոնե կարողանայիք թաքցնել, որ պարզապես սարսափում եք Գագիկ Ծառուկյանից: Դրա համար առանձնապես խելք ու տաղանդ ունենալ պետք չէր…»:

--00--ԱԹ