Մոսկվայում պլանավորում են COVID-19-ի դեմ պատվաստման 170 կենտրոն բացել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

կորոնավիրուս

Մոսկվայի իշխանությունները հույս ունեն, որ մինչև տարեվերջ կորոնավիրուսի դեմ պատվաստման 170 կենտրոն կբացվի քաղաքում։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 4-ին հայտնել Է սոցիալական զարգացման հարցերի գծով փոխքաղաքապետ Անաստասյա Ռակովան:

«Մենք պատվաստման 70 կենտրոն ենք բացել, շատ մեծ հույսեր ունենք, որ պատվաստանյութերն օրեցօր Մոսկվայում կստացվեն ավելի ու ավելի շատ, և մինչև տարեվերջ, առավելագույնը մինչև հաջորդ տարվա սկիզբը, մենք պատվաստման 170 կենտրոն կբացենք Մոսկվայում և հետագայում կավելացնենք դրանց քանակը»,-պատմել Է Ռակովան՝ հանդես գալով «Москва 24» հեռուստաալիքի եթերում:

 Նա հստակեցրել Է, որ պատվաստման իրավունք ունեն ոչ միայն բժիշկները, ուսուցիչները, այլև ուսումնական և բժշկական հաստատությունների մյուս աշխատողները, նրանք, ովքեր զբաղվում են կլինինգով, կրտսեր բուժանձնակազմը, ադմինիստրատորները: «Որովհետեւ նրանք բժիշկներից և ուսուցիչներից քիչ չեն վտանգում իրենց՝ շփվելով մեծ թվով մարդկանց հետ»,-պարզաբանել Է փոխքաղաքապետը։

  --00—ՄՀ